VBet Հայաստանի Պրեմիեր-լիգայի 22-րդ տուրում «Ուրարտուն» Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում հյուրընկալվել է «Շիրակի» կողմից և ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտել հանդիպումը։
Հանդիպման հաշիվը խաղի 26-րդ րոպեին բացել է երևանյան թիմի կիսապաշտպան Պիտեր Մուտումոսին՝ դառնալով հեռահար անչափ գեղեցիկ գոլի հեղինակ։ Երկրորդ կեսում՝ խաղավարտին, տանտերերին ամեն դեպքում հաջողվել է խփել պատասխան գնդակը։ 82-րդ րոպեին «Շիրակի» իվուարցի հարձակվող Ավո Լեյբե Ջունիորն է դարձել գոլի հեղինակ ու փրկել իր թիմին պարտությունից։
Այս հանդիպումից հետո «Ուրարտուն» իր միավորների թիվը հասցրել է 29-ի ու շարունակում է Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնել՝ եվրագավաթային գոտում հանգրվանած թիմերին զիջելով 4 միավորով։ Գյումրիի թիմը վերջին տեղում է 21 խաղից հետո վաստակած 13 միավորով։