Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Դավիդ Վիլյան պայմանագիր է կնքել հնդկական «Օդիշա» ակումբի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Իսպանացին գլխավորել է գլոբալ ֆուտբոլային հարցերի բաժինը։
Որպես ֆուտբոլիստ՝ Վիլյան հանդես է եկել Խիխոնի «Սպորտինգում», «Սարագոսայում», «Վալենսիայում», «Բարսելոնայում», «Ատլետիկոյում», «Նյու-Յորք Սիթիում», «Մելբուրնում» և «Վիսել Կոբեում», ինչպես նաև Իսպանիայի հավաքականում։
Վիլյան Իսպանիայի եռակի չեմպիոն է, Չեմպիոնների լիգայի, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի և աշխարհի ակումբային առաջնության հաղթող։ Բացի դա, իսպանացին նաև աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն է հավաքականի կազմում։
«Օդիշան» հանդես է գալիս հնդկական Սուպերլիգայում և նախորդ մրցաշրջանում զբաղեցրել է նախավերջին՝ 11-րդ տեղում։