Հարձակվող Լուիս Սուարեսն «Ատլետիկոյի» կազմում դարձել է Իսպանիայի չեմպիոն։
Ուրուգվայցին դարձել է 31-րդ ֆուտբոլիստը, որը Լա Լիգայում հաղթել է երկու տարբեր ակումբների հետ։ Այս մասին հայտնում է La Liga En Números թվիթերյան էջը։
Սուարեսն Իսպանիայի չեմպիոնությունն ավելի վաղ նվաճել էր նաև «Բարսելոնայի» հետ։
Կոնկրետ «Ատլետիկոյի» և «Բարսելոնայի» հետ, մինչև Սուարեսը, Լա Լիգայի չեմպիոնությունը երկու խաղացող էր նվաճել՝ Դավիդ Վիլյան և Արդա Թուրանը։