38-ամյա հարձակվող Դավիդ Վիլյան պրոֆեսիոնալ ֆուտբոլում իր վերջին խաղում նվաճեց Ճապոնիայի Կայսերական գավաթը:
«Վիսել Կոբեն» առաջին անգամ նվաճեց Կայսերական գավաթը ՝ եզրափակչում հաղթելով «Կասիմա Անթլերսին» 2:0 հաշվով:
Վիլյան խաղի մեջ մտավ ավելացվա ժամանակ ՝ փոխարինելով Լուկաս Պոդոլսկուն: «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 88-րդ րոպեին: