«Յուվենտուսի» սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչին կարող է աշխատանքը շարունակել Գերմանիայում: Այս մասին հայտնում է tuttomercatoweb.com-ը:
Հաղորդվում է, որ հաջորդ մրցաշրջանից մասնագետը կարող է սկսել իր աշխատանքը «Բավարիայում»: Այս պահին Մյունխենի թիմում մարզական տնօրենի պաշտոնը զբաղեցնում է Հասան Սալիհամիջիչը:
Ավելի վաղ արդեն լուրեր էին շրջանառվում, որ Պարատիչին թուրինյան ակումբում ապագա չունի: