«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը խոսել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի՝ կատալոնական ակումբ հնարավոր տեղափոխության մասին:
«Էրլինգի խաղաոճը և գոլ խփելու հմտությունները տպավորիչ են: Տպավորիչ է, երբ տեսնում ես, թե ինչպես է նա ամբողջ ուժով վազում դաշտով մեկ ու ամբողջ ուժով հարվածում դարպասին: Հոլանդը լավ հանդես կգա, աշխարհի ցանկացած թիմում, բայց դա չի նշանակում, որ նա չի մնա Դորտմունդում: «Բորուսիան» լավ ակումբ է, որը վերջին տարիներին գերազանց աշխատանք է կատարում: Ինչու՞ չմնալ եւս մեկ տարի: Դա հաստատ քայլ հետ չի լինի: Եթե նա հեռանա, ապա այն թիմը, որում նա հայտնվում է, կունենա խելացի հարձակվող առաջիկա 10 տարիներին»,-Տեր Շտեգենի խոսքերն է մեջբերում Sport1-ը: