Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնության հերթական հանդիպումները տեղի ունեցան այս գիշեր:
«Վաշինգտոն Ուիզարդի» տղաները Վեստբրուկի և Բիլի գլխավորությամբ համառ պայքարում 1 միավորի տարբերությամբ պարտվեցին «Միլուոքի Բաքսին»: Հանդիպման արդյունավետ խաղացող ճանաչվեց Ռասլ Ուեստբրուքը, որը «Ուիզարդի» կազմում վաստակեց 29 միավոր, 12 անգամ տիրեց անդրադարձին և կատարեց 17 արդյունավետ փոխանցում: «Նյու Յորք Նիսը» չկարողացավ տանել չորրորդ անընդմեջ հաղթանակը: «Դենվերը» տանը հաղթեց 113:97 հաշվով: Արդեն առաջին քառորդում Յոկիչի գրանցած արդյունքը գերազանցում էր «Նիքսի» տղաներին՝ 12 րոպեում հավաքելով 24 միավոր հյուրերի վաստակած 12-ի դիմաց: Նիկոլան դարձավ խաղի արդյունավետ խաղացող 32-12-6 ցուցանիշով:
«Յուտան» տանը վստահ հաղթանակ տարավ Պոպովիչի սաների նկատմամբ՝ 126:94: Խաղում լավագույնը ճանաչվեց Ջորդան Կլարկսոնը՝ «Ջազզին» բերելով 30 միավոր: Այս պահին «Յուտան» գլխավորում է արևմտյան կոնֆերենցիան: