«Ռոմայի» ղեկավարությունը շարունակում է բանակցությունները «Յուվենտուսի» նախկին մարզիչ Մաուրիցիո Սարիի հետ, հայտնում է Ilnapolista-ն։
Կողմերը պայմանավորվել են պայմանագրի շուրջ, որը կազմում է տարեկան 3.5 միլիոն եվրո աշխատավարձ+պարգևավճարներ: Այնուամենայնիվ, մասնագետը ցանկանում է մուտք գործել ակումբի ներքին ղեկավարություն, և դա կարող է դուր չգալ հռոմեական ակումբի ղեկավարությանը:
Ավելի վաղ «Ռոմայի» ներկայիս մարզիչ Ֆոսնեկան նշել էր, որ դեռ չգիտի՝ կշարունակի աշխատել արդյոք մայրաքաղաքային ակումբում։