Երևանում անցկացվել է Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության բաց առաջնությունը, որին մասնակցել են Երևանի, Գյումրիի,Կապանի և ՌԴ պատվիրակները: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Մրցաշարին հայտավորված էին տարիքային տարբեր խմբերի 110 մարզուհիներ:
Թիմային պայքարում լավագույնը «Շահինյան-1»-ի աղջիկներն էին:
Սպորտի վարպետի ծրագրով ելույթ ունեցողները ընդհանուր պատրաստականությամբ հաճելի տպավորություն թողեցին: Չեմպիոնի պատվին արժանացավ Էդիտա Հովհաննիսյանը:
Բազմամարտում, իրենց տարիքային խմբերում առաջինը ճանաչվեցին Մերի Մկրտչյանը և Արիանա Ավագիմյանը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Գայանե Ներսիսյանն ասաց, որ մարզուհիները կնախապատրաստվեն Բուլղարիայի Վառնայում հունիսի 7-ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը: