«Տոտենհեմը» կարծես թե կողմնորոշվել է նոր գլխավոր մարզչի հարցում: Ժոզե Մոուրինյուին աշխատանքից հեռացնելուց հետո ակումբը դեռ չի լուժել մշտական մարզչի խնդիրը, բայց այժմ ակումբը երկու թեկնածու ունի, հայտնում է Daily Express-ը:
Խոսքը Բելգիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի և «Վուլվերհեմփթոնի» գլխավոր մարզիչ Նուն Էսպիրիտո Սանտոյի մասին է:
Հաղորդվում է, որ «Տոտենհեմը» արդեն կապվել են իսպանացի մասնագետի հետ և կարող է Եվրո-2020-ի ավարտից հետո պայմանագիր կնքել նրա հետ: