«Լայպցիգի» պաշտպան Դայո Ուպամեկանոն բացատրել է, թե ինչու է որոշել տեղափոխվել «Բավարիա»:
Հիշեցնենք, որ անգլիական ակումբները հետաքրքրված էին 22-ամյա ֆրանսիացու ծառայություններով, բայց վերջերս հայտնի դարձավ, որ նա կարիերան կշարունակի Մյունխենում:
«Համեմատաբար արագ ես համոզվեցի, որ ցանկանում եմ մնալ Գերմանիայում և Բունդեսլիգայում: Ինձ այստեղ ամեն ինչ դուր է գալիս՝ հանդիպումների մակարդակը, երկրպագուները, մարզադաշտերը: Եվ երբ «Բավարիան» հետաքրքրված է ձեզնով, դուք մեծ հպարտություն եք զգում», — մեջբերում է Ուպամեկանյոին Goal-ը։