Ղազախստանի առաջնության 9-րդ տուրի շրջանակում Վարդան Մինասյանի գլխավորած «Տարազն» ընթացիկ մրցաշրջանում երկրորդ պարտությունը կրեց:
Մինասյանի թիմը 0-3 հաշվով պարտվեց «Տոբոլին»: Դուբլի հեղինակ դարձավ Նեմանյա Նիկոլիչը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ռուսլան Վալիուլինը:
Այս պարտությունից հետո «Տարազը» 17 միավորով նահանջեց 3-րդ հորիզոնական, իսկ «Տոբոլը» միավորների քանակը հասցրեց 18-ի ու բարձրացավ երկրորդ հորիզոնական: