«Ռոմայի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ակումբի մաքուր ֆինանսական պարտքը վարկառուների առաջ հասել է 265.6 մլն եվրոյի։
2020-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ ակումբն ունեցել է 253.4 մլն եվրոյի չափով պարտք։
Բայց ընդհանուր պարտքի նվազման տենդենց է նկատվում։ 2020-ի հունիսի 30-ին պարտքը կազմել է 300.2 մլն եվրո։
Հիշեցնենք, որ 2020-ի օգոստոսին ակումբը վաճառվեց Friedkin Group ընկերությանը։