«Միլանի» ուլտրասը հանդիպել է թիմի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի հետ ու պահանջել նրանից դաշտ դուրս չգալ «Յուվենտուսի» դեմ խաղում, եթե նա նոր պայմանագիր չկնքի։ Այս մասին հաղորդում է Sky Sports Italia-ն։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ թիմի ակտիվ երկրպագուների խումբը երեկ կայացած Ա Սերիայի 34-րդ տուրի՝ «Բենևենտոյի» դեմ խաղից մի քանի ժամ առաջ այցելել է ակումբի բազա։ Նրանք դարպասապահի հետ հանդիպում են պահանջել, բայց ակումբը մերժել է նրանց պահանջը։ Ինչից հետո Դոնարուման ամեն դեպքում դուրս է եկել երկրպագուների հետ խոսելու։ Ուլտրասները դարպասապահից պահանջել են նոր պայմանագիր կնքել մյուս շաբաթ, հակառակ դեպքում խորհուրդ են տվել դաշտ դուրս չգալ մայիսի 9-ին «Յուվենտուսի» դեմ խաղում։