ՊՍԺ-ի դարպասապահ Ջիանլուիջի Դոննարուման ամփոփել է «Կլերմոնի» դեմ Ֆրանսիայի առաջնության 5 -րդ տուրի հանդիպման արդյունքները, որտեղ ի տալացին իր նորամուտը նշեց փարիզյան թիմի կազմում:
«Առաջին հանդիպումը միշտ ամենաէմոցիոնալն է ՝ անհավանական երկրպագուներով նման մարզադաշտում: Լավ խաղ էր, շնորհակալություն երկրպագուներին անհավանական մթնոլորտի համար: Շատ կարեւոր հաղթանակ, մենք պետք է շարունակենք նույն կերպ: Մենք շատ երջանիկ ենք, բայց վաղվանից մեզ պետք կլինի պատրաստվել Չեմպիոնների լիգային, քանի որ սա շատ կարեւոր մրցաշար է»,-Դոննարումայի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը: