«Միլանը» առաջխաղացում չունի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի հետ բանակցություններում։ Այս մասին հաղորդում է Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ «ռոսոներիները» Դոնարումային բարելավված աշխատավարձով պայմանագիր են առաջարկել, բայց 22-ամյա դարպասապահն առաջվա պես պատասխան չի տալիս ակումբին։
Հիշեցնենք, որ Դոնարումայի պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվում է այս ամառ։
Ավելի վաղ նա արդեն մերժել է «Միլանի»՝ պայմանագրի երկարաձգման շուրջ երկու առաջարկ։