Լիվերպուլի «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում կայացած ԱՊԼ 34-րդ տուրի «Ասթոն Վիլա»-«Էվերթոն» խաղում հյուրերը հաղթեցին 2-1 հաշվով։ Տանտերերի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է խաղը։
«Լավագույն երեկոն չէր։ Չգիտեմ, թե խաղի սկզբում ինչու այսքան սխալներ թույլ տվեցինք։ Բացակայում էր բալանսն ու կոնցենտրացիա չկար։ «Ասթոն Վիլան» ավելի մեծ ցանկություն դրսևորեց։ Մեզ համար սա կարևոր խաղ էր եվրագավաթի համար պայքարում։ Բարդ է ասելը, թե ինչու ենք տանը խաղալիս դժվարությունների հանդիպում։ Մենք նույն թիմն ենք, որը մեկ շաբաթ առաջ հաղթեց «Արսենալին»։ Իհարկե, տնային պատերի ներքո պիտի ավելի լավ խաղանք։ Անհավանական է, թե ինչպես է տարբերվում մեր արտագնա վիճակագրությունը տնայինից։
Մրցաշրջանը դեռ ավարտված չէ։ Շարունակում ենք պայքարել մեր նպատակին հասնելու համար»,- մարզչի խոսքերն է փոխանցում BBC-ն։