Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը հրաժարվել է «Մարսել» տեղափոխվելու տարբերակից:
Լրատվամիջոցների հաղորդմամբ, Վիդալին իր թիմում անձամբ ցանկանում է տեսնել ֆրանսիական թիմի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին: Վերջինս Վիդալի հետ աշխատել է Չիլիի հավաքականում:
La Provence-ի հաղորդմամբ, Վիդալն ի պատասխան առաջարկի, նշել է, որ հիանալի է իրեն զգում Միլանում ու լավ հարաբերություններ ունի Անտոնիո Կոնտեի հետ, այդ իսկ պատճառով ցանկանում է ևս մեկ մրցաշրջան մնալ Ինտալիայում:
Վիդալը «Բարսելոնա» է տեղափոխվել 2020 թ-ին՝ «Բարսելոնայից»՝ ազատ խաղացողի կարգավիճակով: Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 30 խաղում նա դարձել է 2-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: