«Ինտերի» կիսապաշտպան Արտուրո Վիդալի գործակալ Ֆերնանդո Ֆելիչևիչը հերքել է այն տեղեկությունը, թե չիլիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրրքված է Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը»․
«Դա ճիշտ չէ։ Ոչ մի կապ չի եղել «Զենիթի» հետ»,- ասել է Ֆելիչևիչը։
Ավելի վաղ հաղորդվում էր,որ «Զենիթը» կարող է Վիդալին տարեկան 4 մլն եվրո առաջարկել։ Նշվում էր, որ «Ինտերը» պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստից, իսկ հարձակվողը ցանկանում է մնալ Եվրոպայում՝ Չեմպիոնների լիգային մասնակցելու համար։