«Ինտերը» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել թիմի կիսապաշտպան Արտուրո Վիդալին, հաղորդում է Calciomercato-ն։
Հաղորդվում է, որ 33-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է բրազիլական «Ֆլամենգոն»։ «Ինտերը» դեմ չէ Վիդալի տրանսֆերը վաճառելուն։
Վիդալը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 30 հանդիպման, դարձել 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։