«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն դեռ ցանկանում է իր թիմում տեսնել «Ինտերի» ֆուտբոլիստ Արտուրո Վիդալին: Այս մասին հայտնում է todofichajes.com-ը:
Ըստ լուրերի՝ մարզիչը խնդրել է ակումբի ղեկավարությանը չիլիացուն հետ պայմանագիր կնքել:
Վիդալի պայմանագիրն ուժի մեջ է մինչև այս տարվա ամառ։
Կոնտեն իր մարզչական կարիերայի ընթացքում արդեն երկու անգամ աշխատել է Արտուրոյի հետ՝ «Յուվենտուսում» և «Ինտերում»։