52-ամյա իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեն «Տոտենհեմի» ղեկավարությանն է ներկայացրել իր պահանջները պայմանագրի վերաբերյալ. լոնդոնցիները հետաքրքրված են մասնագետի ծառայություններով:
Այս մասին հայտնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան Թվիթերի իր էջում:
Աղբյուրը նշում է, որ Կոնտեն ցանկանում է 3 տարվա պայմանագիր ստանալ՝ տարեկան 15 մլն եվրո աշխատավարձով և ձմռանը 3-4 տրանսֆերի երաշխիքով: Կողմերի միջև բանակցությունները շարունակվում են:
Հիշեցնենք՝ լոնդոնցիների ներկայիս գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուի ապագան «Տոտենհեմում» հարցականի տակ է՝ «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունից հետո (0-3):