ATP-ի՝ Մյունխենում ընթացող մրցաշարի խաղերից մեկում էմոցիոնալ միջադեպ է տեղի ունեցել։
Գերմանացի թենիսիստներ Դոմինիկ Կյոպֆերի և Յան-Լենարդ Շտրուֆի միջև երկրորդ շրջանի խաղի առաջին սեթի 8-րդ գեյմի ժամանակ Շտրուֆը էմոցիոնալ կերպով մի քանի անգամ ռակետով հարվածել է կորտին, այնուհետև քիչ է մնացել ռակետը նետի տրիբունայի կողմը՝ արդյունքում կոտրելով այն։
Հանդիպումն ավարտվել է Շտրուֆի՝ 7:6 (7:3), 6:7 (0:7), 6:2 հաշվով հաղթանակով։ Մրցաշարի քառորդ եզրափակչում Շտրուֆը կխաղա սերբ Ֆիլիպ Կրայինովիչի հետ։
Հիշեցնենք՝ ATP-250 կատեգորիայի՝ Մյունխենում ընթացող մրցաշարը մեկնարկել է ապրիլի 26-ին ու կավարտվի մայիսի 2-ին։ Մրցանակային ֆոնդը կազմում է մոտ 420 հազար եվրո։