Ինչպես տեղեկացրել էինք, այսօր բռնցքամարտի համաժողովի ընթացքում պետք է կատարվի բռնցքամարտի ֆեդերացիայի նոր նախագահի ընտրություն:
Նախագահի թեկնածուներից Էդգար Կարապետյանն ու Իլյա Վարովը հրաժարվել են մասնակցել ընտրություններին: Վարովը չէր ժամանել ընտրությանը, իսկ Կարապետյանը հեռացավ Ռուսլան Բաղդասարյանի հետ:
Պայքարի մեջ են մնացել Հովհաննես Հովսեփյանն ու Իսրայել Հակոբկոխյանը: