Մադրիդի «Ռեալի» հարձակվող Բորխա Մայորալը, ով վարձավճարով հանդես է գալիս «Ռոմայում», կարող է շարունակել ելությները իտալական ակումբում: Այս մասին հայտնում է Sky Sport Italia-ն:
24-ամյա իսպանացու գործակալը հաստատել է, որ Մայորալի տրանսֆերի շուրջ բանակցությունները շուտով կսկսվեն:
Այս մրցաշրջանում Մայորալը «Ռոմայի» կազմում անցկացրել է 42 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել է 15 գոլ ու կատարել 7 գոլային փոխանցում: