New In Chess Classic մրցաշարի քառորդ եզրափակչի առաջին մրցախաղում Լևոն Արոնյանը 3-1 հաշվով հաղթել է ամերիկացի շախմատիստ Ուեսլի Սոյին։
Արոնյանն առաջին մրցախաղում տարել է 3 հաղթանակ, իսկ մեկ պարտիայում էլ պարտություն է կրել։ Երկրորդ մրցախաղում չպարտվելու դեպքում հայ շախմատիստը ձեռք կբերի կիսաեզրափակչի ուղեգիր։
Մյուս զույգերի առաջին հանդիպումներում Մամեդյարովը հաղթել է Ֆիրուջային, Նակամուրան՝ Լյեմին, իսկ Կարլսեն-Ռաջաբով մրցավեճն ավարտվել է ոչ-ոքի։