ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հայտնել է, որ քննարկում է ակումբի հետ պայմանագրի երկարաձգման հարցը։
«ՊՍԺ-ի հետ բանակցություններ ենք վարում։ Ճնշում չկա, հարցը գրեթե լուծված է։
Ես լարվածություն չեմ զգում։ Ես այստեղ իսկապես երջանիկ եմ»,- բրազիլացու խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նեյմարը նոր պայմանագրով տարեկան 30 մլն եվրո կստանա։