«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն կհեռանա զբաղեցրած պաշտոնից, եթե թիմը պարտություն կրի Ա Սերիայի 34-րդ տուրի «Ուդինեզեի» դեմ խաղում: Այս մասին հաղորդում է La Stampa -ն:
Հաղորդվում է, որ Պիրլոյի հեռանալու դեպքում թիմը կգլխավորի Իգոր Տուդորը` մինչեւ մրցաշրջանի ավարտը:
Ա Սերիայի 33-րդ տուրից հետո թուրինյան թիմը 66 միավորով 4-րդն է: 3-րդ տեղում ընթացող «Նապոլին» ու 5-րդ տեղում գտնվող «Միլանը» նույնպես ունեն 66-ական միավոր: