Ամերիկացի վոլեյբոլիստուհի Կայլա Սիմոնսը ստիպված է եղել ավարտել կարիերան Instagram-ի իր անկեղծ նկարների պատճառով: Աղջիկը հաջողությամբ խաղում էր Մարշալի համալսարանի ՝ Արևմտյան Վիրջինիայի ամենահայտնի համալսարաններից մեկի վոլեյբոլի թիմում։ Սակայն նրան հեռացրել են վոլեյբոլի թիմից՝ աղջկա լուսանկարների պատճառով։
Չնայած այն հանգամանքին, որ գեղեցկուհին հետևում էր ուսանող-մարզիկի բոլոր կանոններին, քոլեջի ղեկավարությունը պահանջել է, որ Կայլան դադարեցնի թեժ նկարներ տեղադրել ինտերնետում:
«Քոլեջի ղեկավարությունը պնդում էր, որ իմ տեղադրած լուսանկարներն անտեղի են: Եվ նույնիսկ պահանջում էր ջնջել Instagram-ի իմ էջը: Այդ պահին ես պարզապես ընկճված էի», – ասել է նա New York Post-ին տված հարցազրույցի ժամանակ:
Սիմոնսն այժմ որոշել է զբաղվել մոդելային գործունեությամբ: Ավելի քան 500 հազար մարդ է հետևում նրա կյանքին Instagram-ում :
Սիմոնսի ֆոտոշարքը՝ ստորև․