Ըստ Tuttosport-ի, «Ինտերի» դարպասապահ Սամիր Հանդանովիչը մոտ է ակումբի հետ պայմանագրի երկարաձգմանը:
Միլանյան ակումբը ցանկանում է 36-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը երկարաձգել ևս մեկ տարով:
Հիշեցնենք, որ վետերան դարպասապաը վերջերս անցկացրեց իր 500-րդ հանդիպումը Ա Սերիայում: Այս մրցաշրջանում սլովենացի դարպասապահը բոլոր մրցաշարերում մասնակցել է 43 հանդիպման։