ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի «Արարատ-Արմենիա» – «Ունիվերսիտատեա Կրայովա» պատասխան հանդիպումը կսպասարկի Լիտվան ներկայացնող մրցավարական անձնակազմը։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Դոնատաս Ռումշասը։ Նրա օգնականները կլինեն Ալեքսանդր Ռադիուշը և Դովիդաս Սուժիեդելիսը, իսկ չորրորդ պաշտոնյան կլինի Ռոբերտաս Շմիտասը։ VAR համակարգի պատասխանատուները կլինեն լեհեր Տոմաշ Կվյատկովսկին և Պյոտր Ուրբանը։
«Արարատ-Արմենիա» – «Ունիվերսիտատեա Կրայովա» պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 27-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ մեկնարկելով ժամը 20:00-ին։



























































