«Բավարիան» համաձայնության է եկել «ՌԲ Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի հետ: Ըստ լրագրող Քրիստիան Ֆոլկի, Նագելսմանը համաձայնել է հաջորդ մրցաշրջանից գլխավորել Մյունխենի «Բավարիան», իսկ «ՌԲ Լայպցիգը» համաձայնել է լուծարել մասնագետի հետ պայմանագիրը:
Միևնույն ժամանակ, Մյունխենի և Լայպցիգի ակումբները դեռ պետք է համաձայնության գան Նագելսմանի պայմանագրի վաղաժամկետ խզման համար ֆինանսական փոխհատուցման խնդրի շուրջ: Bild-ը գրում է, որ գումարը կկազմի 20-ից 30 միլիոն եվրո:
Նագելսմանը մտադիր է փոխարինել «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին, ով իր հերթին, հանավաբար, կգլխավորի Գերմանիայի հավաքականը: