«Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը կարող է գլխավորել «Բավարիան»։
Ակումբներն արդեն սկսել են 33-ամյա մասնագետի՝ մյունխենյան ակումբ տեղափոխվելու բանակցությունները։ Այս մասին հաղորդում է Sport1-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիայի» դիմելու դեպքում «Լայպցիգը» մարզչի համար 15-20 մլն եվրո կպահանջի։
Leipziger Volkszeitung-ի լրագրող Գվիդո Շեֆերը պնդում է, որ «Լայպցիգը» պատրաստ է բաց թողնել Նագելսմանին, իսկ նրա հեռանալու դեպքում թիմը կգլխավորի Ջեսի Մարշը, որը ներկայումս մարզում է «Ռեդ Բուլ Զալցբուրգը»։