Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Բետիսի» հետ խաղում (0: 0) ոչ-ոքիից հետո խոսել է մադրիդյան ակումբի չեմպիոնության հնարավորությունների մասին:
«Ֆիզիկական առումով այսօր խնդիրներ չկային, մենք ավելի լավ ելույթ ունեցանք, քան նախորդ հանդիպումներում: Չեմ կարծում, որ մնացած խաղերում մրցակիցները միավորներ կվերցնեն մեզանից: Եթե վերցնեն, ուրեմն մենք չեմպիոն չենք դառնա(ծիծաղում է)»,-նշել է Զիդանը:
Հիշեցնենք, որ մադրիդյան թիմը 71 միավորով 2-րդ տեղում է և 2 միավոր է զիջում առաջատար «Ատլետիկոյին», սակայն Սիմեոնեի թիմը դեռ չի անցկացրել այս տուրի հանդիպումը: