Իսպանական Լա լիգայի 33-րդ տուրում Մարդիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Բետիսի» հետ: Հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով:
Այս խաղից հետո մադրիդյան թիմը 71 միավորով 2-րդ տեղում է և 2 միավոր է զիջում առաջատար «Ատլետիկոյին», սակայն Սիմեոնեի թիմը դեռ չի անցկացրել այս տուրի հանդիպումը:
«Բետիսը» 50 միավորով բարձրացավ 6-րդ տեղ: