Բունդեսլիգայի ղեկավարությունը ցանկանում է ակումբներին պաշտպանել կորոնավիրուսից ՝ մրցաշրջանը ժամանակին ավարտելու համար: Այդ մասին հայտնում է TZ.de-ն։
Մայիսի 12-ից բոլոր խաղացողները մեկուսացված կլինեն արտաքին աշխարհից՝ ապրելով միայն իրենց մարզաբազաներում: Սա վերաբերում է նաև ակումբներին, որոնք խաղում են ցածր լիգաներում:
Մայիսի 3-ից խաղացողներին չի թույլատրվի դուրս գալ տանից: Իհարկե, մարզման ու պաշտոնական խաղերի գնալը բացառություն կլինի: Գերմանիայի առաջնության 34-րդ տուրը տեղի կունենա մայիսի 22-ին: