«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ապաքինվել է վնասվածքից: Այսօր լեհ հարձակվողը մարզումների մեծ մասն անցկացրել է թիմի հետ՝ առանց սահմանափակումների:
Կիսապաշտպաններ Սերժ Գնաբրին և Կորանտին Տոլիսոն նույնպես աստիճանաբար վերադառնում են մարզումների: Այսօր նրանք ունեցան իրենց առաջին թեթև մարզումը։
32-ամյա Լեւանդովսկին ծնկի վնասվածք էր ստացել մարտի վերջին՝ Լեհաստանի հավաքականի կազմում: