Նիդերլանդական Euroclubindex վիճակագրական կայքը հրապարակել է եվրոպական ակումբների վարկանիշային աղյուսակը, որում ընդգրկված են նաև Հայաստանի Պրեմիեր լիգայի ակումբները։
Վարկանիշը հիմնված է եվրոպական մրցաշարերում և ազգային մրցաշարերում ելույթների արդյունքների վրա:
Հայկական ակումբներից ամենաբարձր վարկանիշն ունի «Արարատ-Արմենիան»․ երևանյան ակումբը վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 502-րդ տեղը, իսկ «Ալաշկերտը» երկրորդն է՝ գտնվելով 505-րդ տեղում։ Լավագույն եռյակը զբաղեցնում է Երևանը ներկայացնող ևս մեկ ակումբ՝ «Փյունիկը» (530-րդ տեղ)։
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է «Մանչեսթեր Սիթին», որին հաջորդում են «Բավարիան», «Բարսելոնան», «Ռեալ Մադրիդը» և ՊՍԺ-ն։ Լավագույն տասնյակում են նաև «Լիվերպուլը», ՄՅՈՒ-ն, «Աթլետիկոն», «Չելսին» և «Սևիլյան»։