«Ֆերենցվարոշը» դարձել է Հունգարիայի չեմպիոն: Առաջնության 30-րդ տուրի խաղում թիմը հաղթեց «Ույպեշտին» ու նախապես ապահովեց ոսկե մեդալները:
Մրցաշրջանի ավարտից չորս տուր առաջ«Ֆերենցվարոշը» 14 միավորով առաջ է երկրորդ տեղում գտնվող թիմից:
Բուդապեշտը ներկայացնող ակումբը երրորդ անգամ անընդմեջ տոնեց չեմպիոնությունը: Ընդհանուր առմամբ, այս չեմպիոնությունը 32-րդն է ակումբի պատմության մեջ: Նշենք, որ «Ֆերենցվարոշը» մարզում է Ուկրաինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Սերգեյ Ռեբրովը։