Այսօր կայացան Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումները, որոնց արդյունքով որոշվեցին մրցաշարի լիգայի փուլի վերջին մասնակիցները։
«Ֆերենցվարոշը» սեփական հարկի տակ 4-0 հաշվով ջախջախեց «Տրաբզոնսպորին», որի կազմում հանդես են գալիս Մուհամեդ Սալահը, Օնանան, Ռուսլան Մալինովսկին և Օնուաչուն։ Հունգարական թիմի կազմում աչքի ընկան Դովդան, Կորբուն,Դելեն և Լիշտեսը։ Տանտերերը հաղթեցին ընդհանւր դիմակայությունում 4-0 հաշվով և դուրս եկան ԵԼ լիգայի փուլ, իսկ Սալահն ու ընկերները այս մրցաշրջանում հանդես կգան Կոնֆերենցիաների լիգայում։
⚽ Ֆերենցվարոշ — Տրաբզոնսպոր / 4-0 / Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Այսօր կայացած մյուս հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները (մուգ գույնով նշված են դիմակայության հաղթողները)․
⚽ Իբերիա — Յագելոնիա / 1-2 / Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
⚽ Կաունո Ժալգիրիս — Բեշիքթաշ / 1-0 /
⚽ Լիլեստրյոմ — Էգնատիա / 2-1 /
⚽ Օմոնիա — Սեն Տրյուդեն / 4-2 /
⚽ Վիկտորիա Պլզեն — Ցրվենա Զվեզդա / 5-1 /
⚽ Զալցբուրգ — Մյալբյու / 3-0 / Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
⚽ Օրխուս — Բենֆիկա / 1-3 / Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
⚽ ԲԿՄԱ Սոֆիա — ՕՖԻ / 0-2 /
⚽ Թուն — Լեխ / 2-2 / Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
⚽ Անդերլեխտ — Կայրաթ / 3-0 /
Եվրոպա լիգայի 2026/27 թթ. մրցաշրջանի անցումային փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովային» և նվազագույն՝ 1-0 հաշվով դրամատիկ հաղթանակ կորզեց։
Երկու խաղերի արդյունքում հաղթելով 2-1 հաշվով՝ «Արարատ-Արմենիան» նվաճեց Եվրոպա լիգայի լիգայի փուլի ուղեգիր։
Այսպիսով, «Արարատ-Արմենիան» ոչ միայն պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի եվարագավաթային մրցաշարի լիգայի փուլին, այլ նաև առաջին հայկական ակումբն է, որը կմասնակցի Եվրոպա լիգայի հիմնական փուլին։
























































