Բունդեսլիգայի 30-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» ընդունել էր «Բայերին» ու հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 2-0 հաշվով։
Հանդիպման հաշիվն արդեն 7-րդ րոպեին բացեց Չուպո-Մոտինգը, իսկ 6 րոպե անց Կիմիխը կրկնապատկեց այն։
Երկրորդ կեսում գոլեր չարձանագրվեցին։
«Բավարիան» 71 միավորով գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը, իսկ «Բայերը» 47 միավորով 6-րդ տեղում է։
Զուգահեռաբար ընթացող մյուս խաղերում «Արմինիան» տանը նվազագույն հաշվով հաղթեց «Շալկեին», իսկ «Այնտրախտը»՝ 2-0 հաշվով «Աուգսբուրգին»։
Այսպիսով, ընթացիկ առաջնության ավարտից 4 տուր առաջ «Շալկեն» ունի 13 միավոր, իսկ 17-րդ տեղում ընթացող «Քյոլնը» 26 միավոր է հավաքել։ «Շալկեն» 33 տարվա մեջ առաջին անգամ դուրս մնաց Բունդեսլիգայից։