Բունդեսլիգայի 30-րդ տուրում «Լայպցիգը» հյուրընկալվել էր «Քյոլնին» ու պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 2-1 հաշվով։
Հանդիպման հաշիվը 46-րդ րոպեին տանտերերի կազմում բացեց Էկտորը, իսկ 59-րդ րոպեին Հաիդարան հավասարեցրեց հաշիվը։ Տանտերերին հաղթանակ պարգևեց Էկտորը մեկ րոպե անց՝ ձևակերպելով դուբլ։