VBET Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին դիմակայության առաջին խաղի շրջանակում «Ալաշկերտն» ու «Նոան» փոխանակեցին մեկական գնդակ:
66-րդ րոպեին Պետրոս Ավետիսյանը հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածն ու առաջ մղեց հյուրերին: Հիմնական ժամանակի ավարտից 8 րոպե առաջ Գլիշիչը խփեց պատասխան գնդակն ու դրեց խաղի վերջակետը՝ հստակ իրացնելով 11 մետրանոցը:
Հիշեցնենք, որ դիմակայությունը բաղկացած է 2 խաղից: