Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի մեկնաբանել արքայական ակումբի՝ եվրոպական Սուպերլիգային միանալու որոշումը:
«Բոլոր հարցերը կարող եք տալ միայն ակումբի նախագահին: Ես պատրաստ եմ խոսել ֆուտբոլի մասին, բայց ոչ այլ բաների: Մնացածը իմ գործը չէ: Ուստի ես իմ կարծիքը չեմ արտահայտի: Ինձ միայն մարզչական գործունեությունն է հետաքրքրում», — մեջբերում է Զիդան Marca-ն:
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը» և եվրոպական 11 թոփ ակումբներ դարձան Սուպերլիգայի հիմնադիրները, որի մեկնարկը նախատեսվում է 2021 թվականի օգոստոսին: ՈւԵՖԱ-ն սպառնացել է ակումբներին տարբեր պատժամիջոցներով: Սուպերլիգայի նախագահ է դարձել Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը: