Սուպերլիգայի ղեկավար անձանցից՝ Ֆլորենտինո Պերեսը խոսել է ֆուտբոլում՝ գլոբալ փոփոխությունների մասին, որոնց սկիզբը կարող է դնել հանդիպան տևողության կրճատումը:
«Երեխաները, խաղալով PlayStation, ասում են, որ ֆուտբոլային խաղերն իրենց բավականին երկար են թևում: Կարծում եմ՝ պետք է ինչ-որ բան անել:
Եթե երեխաներն ասում են, որ խաղերը երկար են, ուրեմն մենք պետք է մտածենք հանդիպումներն ավելի հետաքրքիր դարձնելու մասին կամ փորձենք կրճատել մեկ խաղի համար նախատեսված ժամանակահատվածը»,-ասել է Պերեսը:
Հիշեցնենք, որ այս պահին Սուպերլիգային միացել են «Տոտենհեմը», «Արսենալը», «Չելսին», «Լիվերպուլը», մանչեսթերյան ակումբները, «Ռեալը», «Բարսելոնան», «Ատլետիկոն», «Միլանը», «Յուվենտուսն» ու «Ինտերը»: