Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 70 կգ քաշային Արման Անդրիասյանը կպայքարի բրոնզե մեդալի համար:
Կիսաեզրափակչում Անդրիասյանը պարտվեց ռուս ըմբիշին:
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչը 1/8-ում և քառորդ եզրափակչում հաղթել էր լեհ ըմբիշներին: Վաղը մեդալի համար կպայքարի նաև 79 կգ քաշային Արման Ավագյանը: