Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Այսօր պայքարի մեջ են մտել ազատ ոճի ըմբիշները։
Արման Անդրիասյանը (70 կգ) 1/4 եզրափակիչ փուլում մրցել է լեհ ըմբիշի հետ և հաղթել 10։5 հաշվով։ Մեր մարզիկը այդպիսով դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ։
Հիշեցնենք, որ Անդրիասյանը 1/8 եզրափակչում հաղթել էր լեհ մարզիկին՝ հաղթելով 10։0 հաշվով։ Կիսաեզրափակչում նա կհանդիպի ռուս մարզիկ Իսրայել Կասումովի հետ։