Շուտով ՈւԵՖԱ-ն կհայտարարի այս մրցաշրջանի եվրոպական մրցաշարի մնացած հանդիպումներն անցկացնելու որոշման մասին, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Եվրոպական Սուպերլիգայի ստեղծման պաշտոնական հաստատումից հետո սոցիալական ցանցերում տեղեկատվություն տարածվեց, որ Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի առաջիկա խաղերը կարող են հետաձգվել կամ ընդհանրապես չեղարկվել:
Այնուամենայնիվ, լրագրողը նշում է, որ այս պահին ՈՒԵՖԱ-ն ոչ մի հայտարարություն չի արել եվրագավաթների հաջորդ խաղերի վերաբերյալ: Լրագրող Ռոբ Հարիսը նույնպես շեշտում է, որ մրցաշարերը չեն դադարեցվել:
Քիչ անց տեղի կունենա հանդիպում, որի ժամանակ կկայացվեն համապատասխան որոշումներ: