Գերմանական Բունդեսլիգայի 29-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» արտագնա խաղում 3:2 հաշվով առավելության հասավ «Վոլֆսբուրգի» նկատմամբ: Մյունխենյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Մուսիալան, մեկ անգամ էլ աչքի ընկավ Չուպո-Մոտինգը:
Այս հաղթանակից հետո Ֆլիկի թիմը մրցաշարային աղյուսակը գլխավորում է 68 միավորով:
Զուգահեռաբար ընթացող մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
«Աուգսբուրգ»-«Արմինիա»՝ 0:0
«Բորուսիա Մ.»-«Այնթրախտ»՝ 4:0
«Ֆրեյբուրգ»-«Շալկե»՝ 4:0
«Բեռլին Ունիոն»-«Շտուտգարտ»՝ 2:1