«Բավարիան» նախատեսում է երկարաձգել պայմանագիրը հարձակվող Էրիկ-Մաքսիմ Չուպո-Մոտինգի հետ, հայտնում է Sport1-ը:
32-ամյա խաղացողը հարմարվել է գերմանական ակումբի խաղաոճին, բայց կցանկանար կանոնավոր խաղաժամանակ ստանալ: Ինչպես նաև նա չի ցանկանում դառնալ Ռոբերտ Լևանդովսկիի փոխարինողը, այլ ցանկանում է լինել հիմնական կազմի խաղացող։
Կամերունի հավաքականի հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Գերմանիայի և այլ լիգաների ակումբներ: Ֆուտբոլիստի հետ պայմանագիրն ավարտվում է այս ամառ։